ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.02

2018

 

11

«Վերլուծական և մտածողական հմտությունների զարգացում» հանրային դասընթաց

Սթ փետրվարի 20-ից յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի ժամը 15:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Վերլուծական հմտությունների զարգացում» հանրային դասընթացին, որը կվարի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, Արցախի կառավարության աշխատակից Էդգար Էլբակյանը։

Դասընթացի շրջանակներում բանախոսության և ինտերակտիվ քննարկումների միջոցով կարծարծվեն ներքոբերյալ թեմաները՝

• փաստարկման տեսություն,

• քննական մտածողություն,

• «մի՞ֆ, թե՞ գիտելիք» գիտելիքի ու իմացության աղբյուրներ,

• մեդիագրագիտություն,

• «տեքստ և կոնտեքստ» քննական աշխատանք գրավոր տեքստերի հետ,

•  մտածողական սխալանքներ (cognitive biases) և կանխակալություններ (prejudices),

• ստեղծագործական մտածողություն (creative thinking),

• խնդիրների սահմանման և լուծման (problem identification and solution) արդյունավետ մեխանիզմներ։

Դասերը կուղեկցվեն գործնական առաջադրանքներով և անհրաժեշտ ընթերցանության նյութերով։

Դասընթացը բաց է ԱրՊՀ բոլոր մասնագիտությունների ուսանողների համար։