Միջազգային գիտաժողով Արցախի պետհամալսարանում |
24.09 2011 |
Սեպտեմբերի 23-ին ԱրՊՀ-ն հյուրընկալել է հերթական միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Քննարկումների առանցքում ֆիզիկայի, իսկ ավելի կոնկրետ` մեխանիկայի խնդիրներն էին, քննարկումների մասնակիցները` Արցախի, Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից ժամանած գիտնականները: Որպես համակազմակերպիչներ` գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԼՂՀ գիտության և կրթության փոխնախարար Սլավա Ասրյանը և ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: Գիտաժողովը բավականին հին պատմություն ունի: Առաջին անգամ նման ձևաչափով հանդիպում անցկացվել է 1984թ., Գորիսում: Նպատակը` որոշակի կենտրոններում մեխանիկայի զարգացման համար նպաստավոր պայմաններ ապահովելն է: Սա Ստեփանակերտում երրորդ հանդիպումն է: Զեկուցումներով հանդես եկան Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաբայանը և ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վահրամ Հակոբյանը:
|