«ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՄՏԱԾՈՂԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՊՀ-ՈՒՄ

20.02

2018

IMG 7680   IMG 7672

IMG 766765    IMG 7694

Փետրվարի 20-ից  ԱրՊՀ-ում  մեկնարկել է «Վերլուծական հմտությունների զարգացում» թեմայով հանրային դասընթացը, որը վարում է  Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, Արցախի կառավարության աշխատակից Էդգար Էլբակյանը:

Դասընթացի շրջանակներում բանախոսության և ինտերակտիվ քննարկումների միջոցով կարծարծվեն ներքոբերյալ թեմաները՝

փաստարկման տեսություն,

քննական մտածողություն,

• «մի՞ֆ, թե՞ գիտելիք» գիտելիքի ու իմացության աղբյուրներ,

մեդիագրագիտություն,

• «տեքստ և կոնտեքստ» քննական աշխատանք գրավոր տեքստերի հետ,

•  մտածողական սխալանքներ (cognitive biases) և կանխակալություններ (prejudices),

ստեղծագործական մտածողություն (creative thinking),

խնդիրների սահմանման և լուծման (problem identification and solution) արդյունավետ մեխանիզմներ։

Դասերը ուղեկցվում են  գործնական առաջադրանքներով և անհրաժեշտ ընթերցանության նյութերով։

Դասընթացը բաց է ԱրՊՀ բոլոր մասնագիտությունների ուսանողների համար։