ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

22.02

2018

tba1   tba2

tba3   tba4

Տնտեսագիտության ֆակուլտետի հրավերով փետրվարի 21-ից 26-ը ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար դասախոսություններով հանդես է գալիս 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, տ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռ.Մանգասարյանի խոսքով, դասընթացները նպատակ ունեն ծանոթացնելու ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային տեղաշարժերի գործընթացին, տնտեսական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքներին, ՀՀ տնտեսության առջև ծառացած արդի հիմնախնդիրներին, դասախոսների հետ կվերլուծվեն բանկային գործին առնչվող կոնկրետ իրավիճակներ` ՀՀ և ԱՀ տնտեսական քաղաքականության մշակման և իրագործման անցած տարիների փորձից: «Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ Կենտրոնական բանկի գործառույթներին, տնտեսության մեջ վերջինիս դերակատարությանը, պատկերացում կազմել տնտեսական քաղաքականության ձևավորման և զարգացման փուլերի, կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացի, տնտեսության զարգացման բնութագրերի, արտաքին պարտքի կառուցվածքի և դրա սպասարկման գործընթացի, տնտեսական քաղաքականության արդի հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ»,- նշում է Բ.Ասատրյանը` համոզմունք հայտնելով, որ դասընթացի ավարտին մասնակիցները, տիրապետելով ՀՀ և ԱՀ տնտեսական քաղաքականության հիմնական դրույթներին, կկարողանան համեմատել, բացահայտել և վերլուծել տնտեսական տեղաշարժերը: