Արցախի պետական համալսարան

IMG 7905   IMG 7939

IMG 7909   IMG 7915

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում պատմության և իրավագիտության ֆակուլտետում դասախոսների և ուսանողների ընդգրկմամբ կազմակերպվել էր գիտական սեմինար-քննարկում՝ ադրբեջանական պատմագրության կեղծարարությունները թեմայով:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արարատ Վարդանյանը, հանդիպմանը ներկայացնելով բանախոսներին՝ ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոսներ պ.գ.թ., պրոֆեսոր Ս.Դադայանին և պ.գ.թ., դոցենտ Վ. Սաֆարյանին, ընդգծել է վերջիններիս դերակատարությունը ադրբեջանական պատմաբանների կեղծարարություններին հակազդելու և պատմական ճշմարտությունները վերահաստատելու գործում:

«88-ի համազգային շարժմանը հաջորդած 30 տարիները նոր խնդիրներ առաջադրեցին հայ պատմագրությանը: Ադրբեջանական կեղծարարությունը թևակոխեց նոր փուլ՝ 50-60-ականների համեմատ առավել կատարելագործված գործիքակազմով և ամենաբարձր մակարդակի հովանավորչությամբ: Այս երևույթների հակազդեցությանը լծվեց պատմաբանների մի ստվար զանգված, որոնց թվում էին Ս. Դադայանն ու Վ. Սաֆարյանը»,-նշում է  Ա. Վարդանյանը:

Ս. Դադայանը գտնում է, որ նախքան փաստական տվյալներին անդրադառնալը, նախ անհրաժեշտություն կա սահմանել պատմական  կեղծարարություն ասվածը, ինչը պետք է հասկանալ նեղ և լայն իմաստներով: Այս առումով պատմաբանն իր տեսակետը շաղկապում է պատմագրություն-բիզնես հարաբերություններին և ներկաների ուշադրությունը հրավիրում այն փաստին, թե «խավիարային քաղաքականություն» վարող Ադրբեջանի պետբյուջեից ինչպիսի հատկացումներ են իրականացվում նրանց այդ հակաօրինական քաղաքականությունը հովանավորելու և քարոզելու համար:

«Ադրբեջանը հակահայ հիստերիայի մեջ է»,- ասում է բանախոսըԳործընկերոջ՝ «կեղծարարությունը քաղաքական պատվեր է» դիտարկումը հաստատում է Վ.Սաֆարյանը և հավելում. «Պետք է ախտորոշել պատմական իրավիճակը, ճիշտ որոշումներ կայացնել և ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ վկայակոչելով պատմական իրողություններ, ինչը հնարավոր կլինի միայն սեփական պատմության գերազանց իմացությամբ»:

Քննարկման վերջում բանախոսները հատկապես ուսանողներին հորդորեցին ուշադիր լինել ազգային ժառանգության, մասնավորապես պատմության հանդեպ, ինչը պատմությունը կեղծելու ադրբեջանական փորձերին հակադարձելու լավագույն գործիքը կլինի: