ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ

23.02

2018

28342600 435918060160593 357366163 o     28342865 435917893493943 127770181 o     

Հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսխորհուրդը այցելեց Ստեփանակերտի տուն-ինտերնատ:

Այցի ընթացքում ուսանողները նվերներ են հանձնել տուն-ինտերնատի բնակիչներին, հանդես եկել գրական-գեղարվեստական կատարումներով, բարեմաղթանքներ հղել տարեցներին: «Մենք այս միջոցառմամբ փորձեցինք նրանց օրը դարձնել գունեղ և տարբերվող մյուս օրերից և, կարծում եմ, ստացվել է: Տարիքով մեծ, բայց հոգով երիտասարդ տարեցները կյանքի փիլիսոփայությամբ են իմաստնացած: Նրանք ստեղծել են իրենց հետաքրքիր աշխարհը և ապրում են այդ աշխարհում. մեկն իր օրն իմաստավորում է  գեղանկարչությամբ` ներաշխարհը վրձնելով կտավին, մյուսը` շախմատով և այլն»,-ասում է ուսանողուհի Մարիա Միրզախանյանը: