Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՆԶՊ ամբիոնը նախաձեռնել էր հրաձգության միջֆակուլտետային մրցույթ:
Համալսարանի հինգ ֆակուլտետների մասնակցությամբ կազմակերպված մրցույթն անցկացվում էր թիմային և անհատական մրցաշարերուվ: Նախատեսված էր մրցանակային երեք տեղ: Թիմային մրցաշարում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է բնագիտական ֆակուլտետը, 2-րդը` մանկավարժության և սպորտի, իսկ 3-րդը`պատմաիրավաբանական ֆակուլտետը: Անհատական մրցաշարում մրցանակային առաջին տեղ զբաղեցրել է Հայկ Ղարուշյանը (ՆԶՊ, 1-ին կուրս), երկրորդ տեղ` Հարություն Հարությունյանը (ՆԶՊ, 2-րդ կուրս), երրորդ տեղ` Անժելիկա Գևորգյանը (Ռուսաց լեզու և գրակ., 3-րդ կուրս):
«Մրցաշարի հիմնական նպատակներից մեկը ուսանողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացումն է, զենքի հետ վերաբերելու արվեստին տիրապետելը»,- նշում է ՆԶՊ ամբիոնի վարիչ Մավրիկ Գրիգորյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով և նվերներով: