Արցախի պետական համալսարան

IMG 8361   IMG k8356

IMG k8363   IMG 8396

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և մանկավարժության ու հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 26-ից մարտի 2-ը պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց համար հոգեբանական դասընթացներ է վարում հ.գ.թ., դոցենտ Կարինե Նալչաջյանը:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը շնորհակալություն է  հայտնել պատրաստակամության համար՝ նշելով, որ դասընթացները կխթանեն մասնագիտական գործունեության կատարելագործման համար:

Կ. Նալչաջյանի կարծիքով մասնագիտական շփումները անհրաժեշտ և օգտակար են երկուստեք, դրանք նոր գաղափարներ են ծնում և մտածելու տեղիք տալիս: Եթե ուսանողները դասընթացների արդյունքում նոր կարողություններ և հմտություններ են ձևավորում, ապա դասախոսական կազմի դեպքում այն վերապատրաստման խնդիր է լուծում: Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման ծրագրով «Կառավարման և միջանձնային հաղորդակցման հոգեբանություն» թեմայով դասընթացի շրջանակներում բանախոսն անդրադառնալու է իշխանություն և հեղինակություն, առաջնորդներ և ենթականեր, կառավարման ոճերի խնդիրը, արդյունավետ և կոնֆլիկտային հաղորդակցում, խարիզմա և այլ թեմաներ: Ուսանողների համար նախատեսված «Էթնիկական ինքնագիտակցություն և էթնիկական բնավորություն» դասընթացի ընթացքում անդրադարձ կկատարվի անհատական և Էթնիկական ինքնագիտակցություն, էթնիկական ինքնանույնացում, էթնոցենտրիզմ և միջէթնիկական հանդուրժողականություն, էթնիկական ինքնագիտակցություն և հայրենասիրություն, էթնիկական բնավորություն, ազգային  գաղափարախոսություն թեմաներին:

«Կառավարման պրոցեսների հանդիպում ենք բնությունից մինչև սոցիալական միջավայր, ուստի կառավարման հոգեբանական հարցերին անդրադառնալը կարևորվում է ցանկացած փոխհարաբերության մեջ: Ընտրել ենք այնպիսի թեմա, որի շրջանակներում համակողմանի անդրադարձ կկատարենք խնդրի տարբեր ասպեկտներին»,- անդրադառնալով դասընթացների կարևորությանը՝ ասել է հոգեբանը: