Արցախի պետական համալսարան

IMG 8498   IMG 8492

Փետրվարի 28-ին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը հարգանքի տուրք են մատուցել սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 1988թ. փետրվարի 26-29-ը ադրբեջանական իշխանությունների կողմից և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադր. ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները` անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական` հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում` մեծ թվով անչափահասներ, հազարավոր փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն: 30 տարի է անցել այդ եղեռնագործությունից, բայց հայության վերքերը դեռ չեն սպիացել: