Արցախի պետական համալսարան

IMG ux8644   IMG ux8647

IMG ux8652   IMG ux8658

Մարտի 1-ին գումարված ԱրՊՀ ՈւԽ լիագումար նիստում ամփոփվել են նախորդ կիսամյակում կատարած աշխատանքները,  քննարկվել անելիքները:

Նիստին հրավիրված էին ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանը, ՈւԽ անդամներ:

2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կատարած աշխատանքների ներկայացումից և ամփոփումից հետո նիստի մասնակիցները քննարկեցին օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին նոր կարգերին և կանոնակարգերին, ԱրՊՀ ռազմավարական պլանին և այլն: Ուսանողական կառույցի անդամները համապատասխան ստորաբաժանման ղեկավարների հետ քննարկեցին նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումների պլանը` ուսանողական երիտֆորում, ուսանողական գարուն, կանանց միամսյակին նվիրված տոնակատարություններ, մարզական և մշակութային միջոցառումներ: