Արցախի պետական համալսարան

int.IMG 9291   int.IMG 9313

 IMG 9302  IMG 9317

Կանանց միամսյակի կապակցությամբ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ Սեյրան Մայիլյանն ու Վարդուհի Կիրակոսյանը նախաձեռնել էին ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին տնտեսագիտության ֆակուլտետի բոլոր  բաժինների ուսանողներց կազմված 11 թիմ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին ֆակուլտետի ղեկավարությունը` դեկան Ռ. Մանգասարյանի նախագահությամբ և նախաձեռնող ուսանողները:

Մրցութային փուլերի ամփոփման արդյունքում եզրափակչում հայտնված 3 թիմերը հավաքել էին հավասար միավորներ: Լրացուցիչ հարցերից հետո հաղթող է ճանաչվել «Սպեկտոր» թիմը:

Ռ. Մանգասարյանը հաղթող թիմին պարգևատրել է պատվոգրերով և գրքերով, մասնակից մյուս թիմերին` շնորհակալագրերով: