Արցախի պետական համալսարան

    Հոկտեմբերի 18-ին ԱրՊՀ-ն հյուրընկալեց Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հանրապետությունների համալսարաններից ժամանած հյուրերին:

Ազատամարտիկ ուսանողների հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո ԱրՊՀ-ում կայացավ չճանաչված հանրապետությունների համալսարանների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Այնուհետև ԱրՊՀ դահլիճում  տեղի ունեցավ ԱրՊՀ գիտխորհրդի և Ինքնորորշված պետությունների համալսարանների ասոցացիայի խորհրդի համատեղ ընդլայնված նիստ, որին ներկա էին Մերձդնեստրի   Տ. Գ. Շևչենկոյի անվան համալսարանի ռեկտոր, Ինքնորոշված պետությունների ասոցացիայի խորհրդի նախագահ Ս. Ի. Բերիլը, Աբխազիայի պետհամալսարանի ռեկտոր Ա. Ա. Գվարամիյան, Հարավային Օսիայի պետհամալսարանի ռեկտոր Տ. Ի. Կոկոևը, Մերձդնեստրի համալսարանի պրոռեկտոր, Ինքնորոշված պետությունների ասոցացիայի խորհրդի գիտքարտուղար Մ. Ն. Կուշակովը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վ. Ռ. Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ս. Վ. Դադայանը: Նույն օրը կայացավ ուղևորություն դեպի Արցախի պատմական հոգևոր կենտրոն հանդիսացող Գանձասար վայրը: Հյուրերի այցի նպատակը համալսարանների միջև հարաբերությունների ամրապնդումն էր:

IMG_4922