Արցախի պետական համալսարան

IMG 9821   IMG 9827tryry

IMG 9850578   IMG 9823rr55   

Մարտի 17-ին ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես են եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., քրդագետ Վահրամ Պետրոսյանը և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, արևելագետ Սարգիս Գրիգորյանը:

Հանդես գալով «Քրդական գործոնը Հարավային Կովկասում» թեմայով դասախոսությամբ` բանախոսը ներկայացրել է քրդական գործոնը և հայ-քրդական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Խոսելով հայ-քրդական հարաբերությունների մասին` բանախոսն ընդգծել է, որ այն միշտ էլ եղել է բարի-դրացիական` մատնանշելով պատմական փաստեր: Ավելին` քրդերի համար մենք` հայերս, ֆենոմեն ենք և արժեք: «Քուրդ լինի, թե եզդի, նրանք Հայաստանը դիտում են որպես անվտանգության ապաստան: Առաջին անգամ հայերն են, որ հայատառ քրդերեն այբուբեն են կազմել: Անգամ Աստվածաշունչն էինք թարգմանում իրենց համար: Առաջին անգամ քրդական թեմայով ֆիլմ Հայաստանում է նկարահանվել`«Զարե»-ն»,-նշում է Վ.Պետրոսյանը` մանրամասն ներկայացնելով Թուրքիայում բնակվող քրդերի, Իրաքյան Քուրդիստանի, Սիրիական Քուրդիստանի  խնդիրները` աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Այն, որ հայ-քրդական հարաբերությունները բարեկամական են, փաստում են նաև քրդերը, ինչը, սակայն, չի կարելի ասել ադրբեջանաբնակ քրդերի պարագայում: Բանախոսի հավաստմամբ` անմիջական շփումների ժամանակ ոչ պաշտոնական հարթակներից նրանք ևս ընդունում և կարևորում են, որ մեծ է հայության դերը քուրդ ժողովրդի կյանքում, սակայն պաշտոնապես նրանք պարտադրված են բարձրաձայնելու այն երկրի դիրքորոշումը, որտեղ բնակվում են:   

Արևելագետ Սարգիս Գրիգորյանը հանդես եկավ «Կովկասը իսլամական պետության ծրագրային դրույթներում» թեմայով:

Վերջում բանախոսները պատասխանել են ուսանողների հարցերին: