Արցախի պետական համալսարան

     IMG 9970099   20180315 1602hi

«Տարվա լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի նպատակը բարձր առաջադիմություն ունեցող, գիտահետազոտական, ստեղծագործական և այլ բնագավառներում նշանակալի հաջողություններ գրանցած, հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալած ուսանողների բացահայտումն ու խրախուսումն է: Նշված չափանիշներին այս տարի համապատասխանեց ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Զաքարյանը:

«Բոլոր կոչումներից կարևորը լավ մարդ լինելն է: Միշտ չէ, որ ստացվում է լավագույնը լինել, դա նույնիսկ երկրորդական է, կարևորը կյանքում քո իրական կոչմանն արժանանալն է և ճիշտ տեղը գտնելը»,-ասում է Մերին և խոստովանում, որ իր հաջողությունների համար երախտապարտ է ծնողներին, իր դասախոսներին ու համալսարանին: