Արցախի պետական համալսարան

IMG 9803   IMG 9809

IMG 9801   IMG 9793

Օրերս ԱրՊՀ լրագրության բաժնի ուսանողների հետ հանդիպում է ունեցել ՀՌՀ դասախոս,  ա.գ.թ. Արսեն Առաքելյանը:

Լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշան Ասկարյանը, կարևորելով նման նախաձեռնությունների նշանակությունը, ընդգծել է Ա.Առաքելյանի նախորդ այցելության  շոշափելի արդյունքը:

Հանդես գալով «Հեռուստատեսությունը՝ որպես արվեստ» թեմայով`  Ա.Առաքելյանը տեսական որոշ առանձնահատկություններից բացի, շեշտել է պրակտիկ մի շարք հմտություններ: Վերջինս ուսանողների հետ բանավեճի ձևաչափով քննարկել է լրագրողական գործունեության մի շարք իրավիճակներ և նրբություններ, պատասխանել ուսանողներին հետաքրքրող  հարցերին: