Արցախի պետական համալսարան

IMG m0015   IMG m9996

IMG m9880   IMG m9872

ԱրՊՀ հրավերով մարտի 19-ից 24-ը տնտեսագիտության ֆակուլտետում դասընթացներով հանդես է գալիս ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Դասընթացը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Դասախոական կազմի որակավորման ծրագրի շրջանակներում բանախոսը նախատեսում է հանդես գալ «ԵԱՏՄ-ն և տարածաշրջանային ինտեգրման միտումները», ուսանողների համար` «Տնտեսական դիվանագիտության դերը Արցախի տնտեսական զարգացման գործում» թեմաներով դասախոսություններով:

«Տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ներքին և արտաքին մարտահրավերներին համարժեք արձագանքելու կարողությամբ: Եթե ներքին մարտահրավերները կարող են գնահատվել տնտեսական սպառնալիքների արժեչափման տիրույթում և արտահայտել պետության տնտեսական անվտանգության ապահովման համապատասխան ներուժը, ապա արտաքին մարտահրավերները, բացի արտաքին տնտեսական սպառնալիքների վնասազերծման հրամայականից, պահանջում են նաև տնտեսական դիվանագիտության հստակ ուղղվածություն»,- ասում է Թ.Մանասերյանը` համոզված լինելով, որ ապագա մասնագետները պետք է տեղյակ լինեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձին:

Շփումները ոլորտի առաջատար մասնագետների հետ կարևորում են ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները: