Արցախի պետական համալսարան

IMG 0030   IMG us0044

IMG us0042   IMG us0064

«Բանավեճի և հետազոտական հմտությունների զարգացման» ծրագրի շրջանակներում ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ մարտի 19-ին մեկնարկել է «Բանավիճային հմտությունների զարգացման» դասընթաց, որի  հիմնական նպատակն է ստեղծել բանավեճի ակումբներ, զարգացնել ուսանողների բանավիճային հմտությունները, հռետորական խոսքը, քննադատական մտածողությունը: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան բրիտանական պառլամենտի ձևաչափով բանավիճելու արվեստին: Դասընթացին կարող են մասնակցել համալսարանի բոլոր ուսանողները: Ցանկացողները կարող են դիմել տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատ: