Արցախի պետական համալսարան

  ԱրՊՀ գիտխորհրդի և Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցացիայի խորհրդի համատեղ ընդլայնված  նիստը ԱրՊՀ-ում  շարունակվում է , և կտևի երեք օր ևս:

Այսօր` հոկտեմբերի 19-ին ,ԱրՊՀ դահլիճում կայացավ հերթական նիստը, որի ժամանակ տրվեց ինֆորմացիա համալսարանների գիտա-կրթական գործունեության մասին:Համալսարանների ռեկտորները հանդես եկան զեկուցումներով:Աբխազիայի պետհամալսարանի ռեկտոր Ա. Ա. Գվարամիյան հանդես եկավ <<ԱՄՆ-ի համալսարանների կրթական համակարգը>>թեմայով զեկուցմամբ: Մերձդնեպրի պետհամալսարանի ռեկտոր Ս. Ի. Բերիլը` <<Ֆիզիկայի և մաթեմատիկայի պրոբլեմները>> թեմայով զեկուցմամբ: Հյուրերի այսօրվա ուղևորությունը կլինի դեպի Շուշի պատմական քաղաքը,որից հետո նրանք կհյուրընկալվեն ԼՂՀ կառավարության նախագահի մոտ:  Իսկ երեկոյան կկայանա   ԱրՊՀ ուսանողների պատրաստած համերգը` նվիրված հյուրերին:

IMG_4919