Արցախի պետական համալսարան

1300184

2018թ. ապրիլի 11-14-ը ԱրՊՀ-ն կազմակերպում է ուսանողական ֆորում: Ֆորումի նպատակն է միավորել հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ, արժևորել Արցախյան շարժման պատմաքաղաքական նշանակությունը, պետականակերտման 30-ամյա ուղին, նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտել օրահաս խնդիրները` մեր երկրում իրականացվող կրթական և երիտասարդական քաղաքականության ոլորտում, գտնել ուղիներ ԱՀ և ՀՀ ուսանողության ներուժը ուղղորդելու ի նպաստ միասնական Հայրենիքի կայուն զարգացմանը, ամրապնդել կապը Արցախի Մայր բուհի և հայաստանյան գործընկեր բուհերի միջև
Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Արցախը` իր բազմադարյա մշակույթով, բնության անձեռակերտ հրաշալիքներով, յուրօրինակ խոհանոցով, ավանդույթներով ու սովորույթներով: Հանդիպումներ, քննարկումներ կունենան Արցախի պետական, հասարակական, քաղաքական, գիտական մտքի հայտնի գործիչների հետ
Մասնակիցներ` ԱրՊՀ գործընկեր բուհերի ՈՒԽ-ների և ՈՒԳԸ-ների նախագահներ կամ ներկայացուցիչներ /2-ական մասնակից/:
Ծրագիրը նախատեսում է`
ֆորումի շրջանակներում ուսանողական գիտաժողովի անցկացում համատեղ նիստով և մասնախմբերում
Արդիական հնչեղություն ունեցող թեմաներով քննարկումների անցկացում և հայտարարության ընդունում
Գիտական, հասարակական, քաղաքական, պետական գործիչների և Արցախյան շարժման առաջամարտիկների հետ հանդիպումներ
Այցելություններ պատմական և դիտարժան վայրեր:
Հրավերն ուղարկվել է ԱրՊՀ գործընկեր բուհերի ղեկավարությանը` առաջարկելով մինչև մարտի 30-ը ներկայացնել տվյալ բուհի ուսանողների ընդհանրացված տեսակետները աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, սովորող երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության և այլ հրատապ հարցերի վերաբերյալ:
Հարցերի դեպքում գրել lratu.asu@mail.ru հասցեին: