Արցախի պետական համալսարան

usanoxakan

Պարը մարդկության հնագույն լեզուներից է, ինքնաարտահայտման լավագույն միջոցը: Պարելիս խոսում են մարմնով ու հոգով: Շատերի համար պարը ոչ միայն ժամանակը հաճելի անցկացնելու ձև է, այլ նաև` կյանքի կարևոր մաս: Ստեփանակերտում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաներից շատերին միավորողը սերն է պարի հանդեպ:

Կենտրոնում գործում են «Մռակած», «Արցախ», «Ջազ», «Արցախ էստրադային» պետական համույթները, «Մենք ենք մեր սարերը» պարի պետական-ազգագրական համույթը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, Արցախի պետական կամերային նվագախումբը, պարի պետական համույթը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Արցախի մասնաճյուղը, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը և Ստեփանակերտի պարարվեստի քոլեջը: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործում է նաև «Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթը:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի խոսքով՝ կենտրոնում տեղակայված է 11 օղակ, որից արվեստի դպրոցը, պարարվեստի քոլեջը և  արտադպրոցական կրթական բաժինը  «Արցախի բալիկներ» համույթի հիմքի վրա են ստեղծված, որտեղ հաճախում են 850-900 աշակերտ: Տեխնիկական առումով կենտրոնը հիմնականում բավարարված է, բայց ֆինանսական սղության պատճառով երաժշտական սարքավորումները դժվարությամբ են ձեռք բերում: Արմեն Հովսեփյանը նշեց, որ կենտրոնի նպատակներից մեկը մշակույթի հանրահռչակումն է՝ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետության սահմաններից դուրս, որի համար առաջիկայում նախարարության օգնությամբ համույթներից մի քանիսը կմեկնեն արտասահման՝ հյուրախաղերի: Այստեղ մասնագետները համալրված են, բայց երբ հաշվետու համերգներ, կամ կարևոր միջոցառումներ են լինում, համույթները մեկը մյուսին խանգարում է: Նա նաև նշեցոր արդեն մի քանի տարի անընդմեջ այցելություններ են կազմակերպում զորամասեր, առաջիկայում ևս նախատեսվում է այցելություններ զորամասեր` համերգային ծրագրով: Ապա ընդգծեց, որ միջոցառումների ընթացքում ներկայացվում են հիմնականում ազգային երգեր ու պարեր`  դրանով երեխաներին դաստիարակելով ազգային ոգովԵթե մնացած կենտրոններում ընդունվելու համար  անց են կացվում քննություններ, ապա մեզ մոտ մի քիչ ուրիշ է. օրինակ` երբ մայրը երեխայի հետ գալիս է, որպեսզի երեխան ընդունվի կենտրոն, ես չեմ կարողանում մոր աչքերին նայելով մերժել նրան: Ես գտնում եմ, որ բեմի համար ոչ թե անպայման նրբատես, բարձրահասակ աղջիկներ պիտի լինեն՝ ինչպես որոշ տեղերում են անում, գուցե մի կողմից ճիշտ են անում, քանի որ բեմում պետք է խիստ պրոֆեսիոնալ չափանիշներով երևալ, բայց այն, որ դու երեխային հնարավորություն ես տալիս բացվելու, ինտեգրվելու հասարակությանը և շփվելու ազգային արվեստի հետ, դա ավելի կարևոր է, և այդ տեսանկյունից ելնելով` ես «ոչ» բառը չեմ կարողանում ասել»,- նշեց Արմեն ՀովսեփյանըԻնգա Գրիգորյանը «Արցախի բալիկներ»-ի սաներից մեկն է: Սովորում է Արցախի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետի  լրագրության բաժնի 2-րդ կուրսում: 19-ամյա Ինգան այսօր կենտրոնում ուսուցանում է սիրողական պարեր: Նրա խոսքով` 8 տարեկանից հաճախել է մանկապատանեկան համույթ և ժամանակի ընթացքում արդեն իր խումբը ձևավորել կենտրոնում: «Համալսարանում սովորելը ինձ չի խանգարում զբաղվել մի գործով, ինչը շատ եմ սիրում: Պարը կյանք է, արտահայտվելու միջոց: Ինչը չես կարողանում ասել խոսքերով՝ արտահայտում ես քո շարժումներով: Պարը իմ կյանքում առաջնահերթ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իմ առաջին մասնագիտությունն է»,- նշեց Ինգան:

Հավելենք, որ կենտրոնի սաները  Արցախը բազմիցս ներկայացրել են արտասահմանում և մրցույթներից  վերադարձել հաղթանակներով:

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրագր. 3-րդ կուրս