Արցախի պետական համալսարան

000000000000000000

Տեղեկացնում ենք, որ ՀՀ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ սույն թվականի մարտի 26-27-ը հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ծրագրում է անցկացնել դոնորագրումներ:
Ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր արյան քաղցկեղով հիվանդներին օգնելու և նրանց կյանքը փրկելու ցանկություն ունեն: Դոնորագրումն անվնաս, անցավ գործընթաց է և հաշված րոպեներ է տևում: Այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ: 
Դոնորագրվելու համար կարող եք այցելել ԱրՊՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված բուժկետ, ժամը 9:30-ից: