Արցախի պետական համալսարան

IMG ma9951 IMG ma0217

IMG ma0437 IMG ma0250

Մարտի 19-ից 23-ը ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ուսանողների և դասախոսների վերապատրաստման դասընթացներ են վարում ՀՊՄՀ ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Գուրգեն Դալլաքյանը և Արմեն Ավագյանը: 

Բանախոսները հանդես են գալիս «Բնագիտության մաթեմատիկական մոդելավորում» և «Wolfram Mathematica» թեմաներով դասախոսություններով, որոնք ուղեկցվում են գործնական առաջադրանքներով և բանավեճի մեթոդով: Ուսանողությունը և ամբիոնի դասախոսական կազմը գոհ է ձևաչափից: ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վազգեն Առստամյանը բարձր է գնահատում գործընկեր համալսարանի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի:

«Թեմաների ընդգրկման շրջանակները նախապես հստակեցրել էինք և հրավիրել այնպիսի մասնագետների, որոնց բացը նկատելի է ամբիոնում: Կադրերի բացակայության խնդիրն առայժմ այս եղանակով ենք լուծում»,- ասում է ամբիոնի պատասխանատուն՝ հավելելով, որ համագործակցության շրջանակներում նախատեսում են նաև կադրային նոր քաղաքականություն ձևավորել: