Արցախի պետական համալսարան

IMG ra0335  IMG ra0329

IMG ra0346  IMG ra0357

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող  «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի շրջանակներում միջոցառումներ են կազմակերպվել նաեւ մայր բուհում:

ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնն անմասն չի մնում «Ռուսական խոսքի օրեր» ծրագրից՝ յուրաքանչյուր տարի արձագանքելով տարբեր ձևաչափերով: Այս տարի ամբիոնը նախաձեռնել էր մասնագիտական թրեյնինգներ ռուսաց լեզվից և ռուս գրականությունից: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ  նախարարության   տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, ծրագրի նախաձեռնող և համակարգող Ռ. Օսիպովը, հայ ժողովրդի բարեկամ, գրող, հրապարակախոս Վ. Կոնոպլյովը, քաղաքական վերլուծաբան Մ. Դեմուրինը և նրա կինը՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ե. Դեմուրինան, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: Ռուսական սփյուռքում ստեղծագործող հեղինակների ստեղծագործությունների ուսուցման առանձնահատկություններին և մեթոդներին անդրադարձել է ամբիոնի վարիչ, դոցենտ, բ.գ.թ. Նունե Առաքելյանը, ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը՝ ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ. Հայրապետյանը: Ռուսաստանից ժամանած հյուրերը միջոցառումից հետո ծանոթացել են ռուսաց լեզվի և գրականության ամբիոնին կից գործող ռուս բարեկամների կենտրոնին, քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: