Արցախի պետական համալսարան

IMG d6226 IMG d6231

IMG d6232  IMG d6234

 

Մարտի 26-ից  ՀՀ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ Արցախի պետական համալսարանում իրականացնում է կամավոր դոնորագրումներ: Նշենք, որ համալսարանի ուսանողներից շատերը մեծ պատրաստակամությամբ դոնորագրման արյուն են հանձնել:Դոնորագրումը կտևի մարտի 26-ից 27-ը:

Հիշեցնենք, որ ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր արյան քաղցկեղով հիվանդներին օգնելու և նրանց կյանքը փրկելու ցանկություն ունենԴոնորագրումն անվնաս, անցավ գործընթաց է և հաշված րոպեներ է տևում: Այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ: Դոնորագրվելու համար կարող եք այցելել ԱրՊՀ գլխավոր մասնաշենք, լսարան 26, ժամը 9:30-ից: