Արցախի պետական համալսարան

      Այսօր` հոկտեմբերի 20-ին կայացավ  Մերձդնեպրի պետհամալսարանի ռեկտոր Ս. Ի. Բերիլի հանդիպումը ԱրՊՀ  ֆիզ-մաթ ֆակուլտետի ուսանողների հետ:

Ս. Ի. Բերիլը հանդես եկավ << Մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոբլեմները>> թեմայով  դասախոսությամբ: Հյուրերը այցելեցին հանրապետության դպրոցները: Նույն օրը կայացավ հանդիպում ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահի հետ: 15.00:Կլոր սեղանի անցկացում:Թեմա` Ժամանակակից փուլում Ինքնորոշված պետությունների միջազգային ճանաչման հարցը:

Վաղը` հոկտեմբերի 21-ին կկայանա  1)Գիտական և ուսումնա-մեթոդական աշխատանքների շնորհանդես: 2)Փաստաթղթի վերջնական ընդունում-Դիմում պետությունների միջպառլամենտական կազմակերպությանը և Եվրասիական համալսարանների միությանը << Ժողովուրդների իրավունքների և ժողովրդավարության համար>>:3)Մամլի-ասուլիսի անցկացում: ԼՂՀ  նախագահի մոտ կկայանա ընդունելություն: Հյուրերի այցը կեզրափակվի նրանց համար կազմակերպված խնջույքով: