Արցախի պետական համալսարան

IMG h6278  IMG h6292

IMG h6298  IMG h6316

Մարտի 27-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների և դասախոսների հետ հանդիպում է ունեցել գերմանացի դիվանագետ, ՀՀ-ում Գերմանիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը և քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Ավանեսյանը, ներկայացնելով  դիվանագետին ու նրա ծավալած գործունեությունը, շեշտադրեց այն հանգամանքը, որ հայ ժողովրդի գերմանացի բարեկամը պարբերաբար այցելում է Հայաստան և Արցախ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հանդես գալիս պաշտոնական հայտարարություններով՝ դատապարտելով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունն ու սահմանին դրսևորող ագրեսիվ վարքըԴիվանագիտական ծառայության երկարամյա փորձ ունեցող իրավաբանի կարծիքով հայկական կողմը դիվանագիտական դաշտում կարողանում է ճիշտ ժամանակին ադեկվատ արձագանքել համապատասխան երևույթներին: Այս ամենով հանդերձ դիվանագետն առանձնացնում է ենթակառուցվածքների զարգացումը՝ ընդգծելով Արցախում վերջին տարիներին լայն թափ ստացած հանքարդյունաբերությունն ու էներգետիկ անվտանգությունը«Շրջափակումից դուրս գալու միակ խելամիտ ճանապարհը, ենթակառուցվածքներից բացի, կրթության և գիտության զարգացումն է, որը հնարավոր կլինի հատկապես հայկական սփյուռքի աջակցությամբ: Անհրաժեշտ է օգտագործել սփյուռքի ռեսուրսները՝ ներգրավվելու տարբեր կրթական հարթակներում»,- նշում է Շմիդտը:

Հանդիպման վերջում բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին, ապա շնորհակալություն հայտնել գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնին՝ օտար լեզուների նկատմամբ ունեցած հոգածության համար: