Արցախի պետական համալսարան

IMG zb6452  IMG zb6466

IMG zb6572  IMG zb6574

Մարտի 29-ին բանասիրական ֆակուլտետի հայ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ցերեկույթ` նվիրված պոեզիայի միջազգային օրվան:

 Միջոցառման ընթացքում ուսանողներն ասմունքել են հայ դասական, ժամանակակից գրողների, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների գործերից հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հանդես եկել երաժշտական և ազգային պարերի կատարումներով: Տեսանյութով հնչել են նաև հայ դասականների ասմունքներ: Միջոցառմանը ներկա Արցախի ԳՄ անդամ, բանաստեղծ Արիս Արսենին նշել է, որ պոեզիան կենսակերպ է, սիրո յուրօրինակ խոստովանություն և ներկայացրել իր հեղինակային բանաստեղծություններից: ԱրՊՀ դասախոս, բ.գ.դ., բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ներկայացնելով իր հեղինակային բանաստեղծություններից, ներկաների հետ իր խոհերն է կիսել մարդու կյանքում բանաստեղծության դերի ու նշանակության մասին` ընդգծելով, որ պոեզիան մաքրագործող դեր ունի, պոեզիան սեր է հայրենիքի, տիեզերքի, մարդու հանդեպ, և այդ սերը կենսունակության աղբյուր է: Միջոցառման նախաձեռնող, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը շնորհակալություն է հայտնել ներկաներին, մասնակից ուսանողներին` օրը պոեզիայի տոն դարձնելու համար` հորդորելով շատ ընթերցել: «Պոեզիան հարստացնում է մարդկային մտածողությունը, նպաստում ճիշտ արժեքային համակարգ ձևավորելուն: Հայոց քերթողական արվեստն իր ուրույն ու բարձր տեղն ունի համաշխարհային մշակույթում: Եվ սա հպարտություն է»,- նշել է նա: Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանը, կարևորելով նման միջոցառումների նշանակությունը, ընդգծել է գրականության և ընթերցանության նշանակությունը ազգերի հարատևության հարցում: ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի պետ, բ.գ.թ. Զարինե Սառաջյանն էլ նշել է, որ ցանկացած ձևաչափ, որը միտված է պոեզիա և գրականություն քարոզելուն, ողջունելի է և շնորհակալության արժանի: Միջոցառմանն իրենց երաժշտական կատարումներով հանդես եկած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի աշակերտներին ակտիվ մասնակցության համար գրքերով պարգևատրել է Զ. Բալայանը: