Արցախի պետական համալսարան

IMG ash6481  IMG ash6505

IMG ash6487  IMG ash6494

 

Մարտի 29-ին աշխարհագրության ամբիոնում կազմակերպվել է ուսանողական գիտական սեմինար` նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, բնագիտական ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, դասախոսներ, ուսանողներ:

Աշխարհագրության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Ա. Գրիգորյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ աշխարհագրության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողներն ուսումնասիրել են Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման աշխարհաքաղաքական, պատմական, իրավական հիմքերը, փորձել ինքնուրույն դիտարկումներ անել հարցի շուրջ:

Զեկուցումներով հանդես եկան ուսանողներ Սիրանուշ Օհանյանը, Արմինե Հայրապետյանը, Արթուր Աբրահամյանը` համապատասխանաբար հետևյալ թեմաներով . «ԼՂՀ հիմնախնդրի աշխարհաքաղաքական վերլուծություն», «Հայ-ադրբեջանական հակամարտության պատմական արմատները», «Ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական փաստարկները»:

Վ. Յարամիշյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը, խորհուրդ տվեց զեկուցողներին ավելի հստակ բնորոշել սեփական կարծիքն այդ կարևորագույն հարցի նկատմամբ: Նա նաև հորդորեց ակտիվորեն մասնակցել համալսարանում կազմակերպվող միջոցառումներին` ներկայացնելով առաջիկա միջոցառումների ցանկը:

Վ. Միրզոյանը շնորհակալություն հայտնեց աշխարհագրության ամբիոնին` նշելով նման սեմինարներ հաճախակի կազմակերպելու անհրաժեշտությունը և կարևորելով ուսանողների առաքելությունը պատմությունը գալիք սերունդներին ճիշտ ներկայացնելու գործում: