Արցախի պետական համալսարան

29683146 ud599252700411213 4722489747256187348 n  ud29792323 599253027077847 5410250020768135557 n

ԱրՊՀ մի խումբ ուսանողներ Դադիվանքի վանական համալիրում մասնակցել են Սուրբ Հարության տոնի միջոցառմանը: 

-Քրիստոս հարյավ ի մեռելոց:

-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

ՀԱԵ 5 տաղավար տոներից Զատիկը արցախցիների ամենասիրված ու սպասված տոներից մեկն է: Բոլորն իրար շնորհավորում են՝մաղթելով խաղաղություն ու աստվածային լույսի տարածում: Գարնան հրաշափառ տոնին Արցախի գեղահրաշ անկյուններից մեկում՝ Դադիվանքի վանական համալիրում, ԱրՊՀ մի խումբ ուսանողներ մասնակցել են Սուրբ Զատկի տոն օրվա կապակցությամբ Շահումյանի վարչակազմի կողմից կազմակերպված միջոցառմանը: Միջոցառումը բավականին հագեցած էր. նախ  պատարագ, այնուհետև կայացավ ամենամյա «Ուրախ Զատիկ» փառատոնը՝  ազգագրական երգ ու պարերով, զատկական ուտեստների հյուրասիրությամբ, ցուցահանդեսով: Արարողության ավարտին զատկական հավկիթներ բաժանվեցին ներկաներին: Ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, զբոսաշրջիկներ և հյուրեր: Տոնական միջոցառմանը ներկա գտնվեցին նաև Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ:

Պարույր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Զբոսաշրջ. 1-ին կուրս