Արցախի պետական համալսարան

Meeting-with-TFA-in-Artsakh02

Սիրելի՛ ուսանող, ուզո՞ւմ ես զարգացնել առաջնորդական հմտություններդ, ձեռք բերել աշխատանքային փորձ եւ փոխել կյանքդ։ Միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդների շարժմանն ու փոխիր ոչ միայն քո, այլև Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց կյանքը։ Ծրագրին կարող են դիմել բոլորը` անկախ մասնագիտությունից և տարիքից, անհրաժեշտ է միայն ունենալ առնվազն բակալավրի դիպլոմ 2018 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է Հայաստանի և Արցախի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը

Ծրագրին էլ ավելի մանրամասն ծանոթանալու համար հրավիրում ենք մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 13:30-ին ԱրՊՀ դահլիճում: