Արցախի պետական համալսարան

IMG k6755 IMG k6797

IMG k6749 IMG k6761

Համացանցի համաշխարհային օրվա կապակցությամբ «Համակարգչային տեխնոլոգիաներ. առաջընթաց և առողջության սպառնալիք» թեմայով կենսաբանության ամբիոնը նախաձեռնել էր ընթերցումներ:

Կենսաբանության ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Հ. Գալստյանը, ներկայացնելով միջոցառման նպատակը, ընդգծել է թեմայի արդիականությունն ու հրատապությունը:

«Ինչպես գիտենք, բժշկությունն օրեցօր զարգանում է, այնինչ հիվանդությունները երիտասարդանում եմ, իսկ կյանքի տևողությունը` կարճանում, որը, մասնագետների կարծիքով, պայմանավորված է մի շարք գործոնների ազդեցությամբ, որոնց շարքին են դասվում համակարգչային տեխնոլոգիաները: Եթե մենք մեր ուշադրության կենտրոնում չպահենք նմանատիպ հիմնախնդիրները, ապագայում կկանգնենք դեմոգրաֆիկ ճգնաժամի առջև: Ահա թե ինչու որոշեցինք կազմակերպել միջոցառում` քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, համատեղ եզրահանգումներ անելու և կանխելու որոշ հետևանքներ»,- նշել է Հ. Գալստյանը:

Ընթերցումների ընթացքում կենսաբանության բաժնի ավագ կուրսերի ուսանողներն ու մագիստրանտները անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են ժամանակակից անհատական համակարգչի էվոլյուցիան, համակարգիչը դպրոցականների և ուսանողների կյանքում, համակարգչի ազդեցությունը օրգան համակարգի վրա, ողնաշարի փոփոխությունը համակարգչով աշխատելիս, համակարգչի և հեռախոսի ազդեցությունը տեսողության վրա, էլ. մագնիսական դաշտերի ազդեցությունը կենսաբանական օրգանների վրա, հեռախոսների էլ. մագնիսական ճառագայթների ազդեցության մեխանիզմները, «թվային» կամ «Z» սերունդ, համակարգչային կախվածություն և այլն:

Բնագիտական ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանն ու կենսաբանության ամբիոնի վարիչ Ա. Թորոսյանը ողջունել և կարևորել են գլոբալ նշանակության խնդիրների շուրջ  քննարկումներ կազմակերպելու, դրանցում ուսանողներին ներգրավելու նախաձեռնությունը: