Արցախի պետական համալսարան

IMG int6960  IMG int6970

IMG int6998 IMG int7008

Ապրիլի 6-ին  ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի և ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղով ամփոփվեցին կանանց միամսյակին նվիրված միջոցառումները:

Խաղին մասնակցում էին ԱրՊՀ հինգ ֆակուլտետների աղջիկներից կազմված տնտեսագիտության «Տնտեսուհի», բանասիրականի «Ավետիս», մանկավարժության և սպորտի «Սոսե», բնագիտականի «Պարմանուհի» և պատմաիրավագիտականի  «Շերշե Լյա Ֆամ» թիմերը:

Երեք փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել պատմության և իրավագիտության  ֆակուլտետի «Շերշե Լյա Ֆամ» թիմը, որը պարգևատրվել է պատվոգրով: Մասնակից բոլոր թիմերը համալսարանի կողմից խրախուսվել են գրքերով, իսկ մասնակից աղջիկներին նվիրել են ծաղիկներ: