Ապրիլի 6-ին ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի և ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղով ամփոփվեցին կանանց միամսյակին նվիրված միջոցառումները:
Խաղին մասնակցում էին ԱրՊՀ հինգ ֆակուլտետների աղջիկներից կազմված տնտեսագիտության «Տնտեսուհի», բանասիրականի «Ավետիս», մանկավարժության և սպորտի «Սոսե», բնագիտականի «Պարմանուհի» և պատմաիրավագիտականի «Շերշե Լյա Ֆամ» թիմերը:
Երեք փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Շերշե Լյա Ֆամ» թիմը, որը պարգևատրվել է պատվոգրով: Մասնակից բոլոր թիմերը համալսարանի կողմից խրախուսվել են գրքերով, իսկ մասնակից աղջիկներին նվիրել են ծաղիկներ: