Արցախի պետական համալսարան

IMG q7405   IMG q7388

IMG q7406   IMG q7408

Ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում մեկնարկած ֆորումի շրջանակներում մասնակից բուհերի և կազմակերպությունների ուսանողական ինքնավար մարմինների նախագահները հանդես են եկել իրենց կողմից ներկայացվող կառույցի մասին պատմող շնորհանդեսներով:

ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունել է գործընկեր բուհերի ուսանողական մարմինների ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և մասնակցության համար: Վ.Յարամիշյանը կարևորել է ժամանակակից երիտասարդի դերակատարությունը գլոբալ զարգացումների համատեքստում՝ համոզված լինելով, որ «մեր երկրի վաղվա օրը մեր իսկ ձեռքերում է»:

ԱրՊՀ, ՃՇՀԱՀ, ԳՊՀ, ՎՊՀ, ԵՊԼՀ, ԵԹԿՊԻ, ՈՊԲՈՒԿ, ՀՊՄՀ, ՀՖԿՍՊԻ, ՀՀՊԿԱ, ՀՊԿ, ՄՄՀ, ԳՆՀ, ՀԱԱՀ, ՀՊՏՀ, ՀԵՀ, ՀԱՊՀ, ՇՏՀ, Գյուրջյանի անվան արվեստի ինստիտուտի և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչ ուսանողները ներկայացրել են իրենց գործունեության շրջանակները, փոխանակվել մտքերով և կարծիքներով, անդրադարձել ՈւԽ և ՈւԳԸ նպատակներն, գործառույթներին, հանդես եկել դրանց բարելավման վերաբերյալ առաջարկներով:

Նշենք, որ մասնախմբի աշխատանքների շրջանակներում մշակվել է հայտարարության տեքստ, որը հրապարակվելու է ապրիլի 13-ին՝ ֆորումի հանդիսավոր փակման արարողության ժամանակ: