ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՀԵՏ

13.04

2018

AJ1   AJ2

AJ5   AJ7

Ապրիլի 13-ին ուսանողական ֆորումի մասնակիցները  հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ: 

Ողջունելով ԱՀ և ՀՀ բուհերի ուսանողներին` ԱԺ նախագահը կարևորել է ուսանողական ֆորումի նշանակությունը` ուսանողներին միասնական ազգային գաղափարների շուրջ համախմբելու, հայկական երկու հանրապետությունների ուսանողական կառույցների  միջև փոխգործակցությունը ակտիվացնելու տեսանկյունից:

Հանդես գալով «ԱՀ անցած ուղին. ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ` Ա.Ղուլյանն ընդգծել է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյա ճանապարհը հայ ժողովրդի համար ինքնությունը վերագտնելու, տարիներով նենգափոխված դիմագիծը մաքրելու, դարավոր ավանդույթները վերականգնելու և արժեքները վերագնահատելու ժամանակշրջան էր: Կասկած չկա, որ այդ գործում մենք հաջողել ենք, քանզի այսօր ունենք անկախությունը վաստակած Հայաստանի Հանրապետություն, ազատագրված ու զարգացող Արցախ և զույգ հայկական պետականությունը փայփայող Սփյուռք: Մեր ամենակարևոր նպատակներից է Արցախի միջազգայնացումը, մասնավորապես արտաքին աշխարհում Արցախը որպես ակտիվ, ստեղծարար ու մտածող երիտասարդների երկիր ներկայացնելը»:

ԱԺ նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: