ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ

14.04

2018

TNT7054   IMG 7067

TNT7201   TNT7070

Ապրիլի 9-ից 13-ը ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնում «ԶԼՄ օրենսդրություն եւ ինքնակարգավորում» թեմայով վերապատրաստման դասընթացներ է վարել Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս, արձակագիր, հրապարակախոս, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշան Ասկարյանը կարևորում է համագործակցությունը մեդիադաշտի առաջատարների հետ և նշում, որ առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք մասնագետների այցելություններ:

«Դասընթացը բաժնի դասախոսներին և ուսանողներին հնարավորություն տվեց ծանոթանալու ԶԼՄ օրենսդրական կարգավորման ներքին եւ արտաքին լծակներին, արտասահմանյան երկրների, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ոլորտում գործող հիմնական իրավական նորմերին, ինչպես նաեւ՝ լրագրողական գործունեության ինքնակարգավորման հիմնական սկզբունքներին»,- ամփոփելով դասընթացի արդյունքները՝ նշել է ամբիոնի պատասխանատուն:

Դասախոսություններն ընթացել են երկու փուլով` ուսանողական և դասախոսական կազմի ընդգրկմամբ: