ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

16.04

2018

IMG 7134   IMG 7129

IMG 7130   IMG 7115

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը մշտապես ուշադրության կենտրոնում է  պահում բուհ-դպրոց համագործակցությունը, որի շրջանակում օրերս Ստեփանակերտի Վ.Ջահանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցում  ուսանողները կազմակերպեցին դասընթացներ:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացների շրջանակներում ուսանողները աշակերտների համար հանդես են եկել բանկային համակարգի, ավանդների ու վարկերի վերաբերյալ բանախոսություններով:

«Մեր նպատակը ավագ դասարանների աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն էր: Մենք փորձում էինք հնարավորինս մատչելի բացատրել աշակերտներին նյութը, աշակերտներն էլ իրենց հերթին հետաքրքրող  բազմաթիվ հարցեր հնչեցրին, որոնց տրվեցին պատասխաններ մեր ուսանողների կողմից»,- ասում է ուսանողուհի Անահիտ Շահրամանյանը:

Հավելենք, որ դասախոսություններով հանդես եկած ուսանողները դպրոցի տնօրենության կողմից արժանացել են շնորհակալագրերի: