Արցախի պետական համալսարան

IMG gb1 IMG gb2

IMG gb3 IMG gb4

Հայաստանյան մեդիադաշտի մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 16-ին ԱրՊՀ-ում հանդիպում-քննարկումներ են ունեցել լրագրության բաժնի դասախոսական կազմի և ուսանողության հետ:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ մայր բուհ ժամանած մեդիագործիչներին ողջունել և ներկայացրել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Նա շնորհակալություն է հայտնել այցելության համար և հետագա համագործակցության հույս հայտնել. «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը նոր հանդիպումների սկիզբ կհանդիսանա, իսկ ոլորտին առնչվող քննարկումները՝ նոր նախաձեռնությունների խթան»:

Գ. Բունիաթյանն ու նրա գործընկերները անդրադարձել են ՀՀ և ԱՀ լրատվամիջոցների համագործակցության հեռանկարներին՝ առկա մարտահրավերների համատեքստում: Հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններ ներկայացնող բանախոսները առանձին-առանձին շեշտեցին լրագրության դերն ու նշանակությունը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս դարաշրջանում՝ կոչ անելով ուսանողներին ուղենիշ դարձնել լրագրողական գործունեության հիմնարար սկզբունքները՝ անաչառությունն ու օբյեկտիվությունը:

«Եթե ձեր աշխատանքային գործունեության մեջ առաջնորդվեք անաչառությամբ և օբյեկտիվությամբ, կնշանակի իրագործել եք լրագրության հիմնական գործառույթները և հաջողել եք ձեր գործում»,- նկատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն  Մարգարիտ Գրիգորյանը:

Վկայակոչելով աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները՝ Գ. Բունիաթյանը անդրադարձավ հիբրիդային պատերազմի էական բաղադրիչներից ինֆորմացիոն պատերազմներին, ապա և Արցախի կարգավիճակի համատեքստում քննարկեց լրագրության դերակատարությունը:

Հյուրերը պատասխանել են նաև ներկաների հարցերին, քննարկել հետագա համագործակցության հարցեր: Այցի շրջանակում համալսարանի բանասիրական ֆակուլտետի  լրագրության բաժնին  նվիրել են նաև պրոյեկտոր