Արցախի պետական համալսարան

8815EP  8812EP

 8814EP  8813EP

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում ապրիլի 17-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել կ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը:

Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման աշխատանքներով զբաղվող գիտնականը, ում կենսագրությունն անմիջականորեն կապված է Արցախի մայր բուհի հետ, հերթական այցելության ընթացքում հանդես է եկել «Համատեղ երկխոսություն անցյալի հետ» թեմայով դասախոսությամբ՝ առանցքում ունենալով բնական գիտությունների համագործակցությամբ նախանշված խնդիրների բազմակողմանի բացահայտումը:

«Տարբեր գիտություններ ունեն իրենց հնարավորությունները, որոնց համագործակցությունը հնարավորություն կտա առավել նպատակային և ճշգրիտ տվյալներ ստանալու հայ ժողովրդի ծագումնաբանության հետ կապված հարցերի ուսումնասիրության վերաբերյալ»,- համոզմունք է հայտնում բանախոսը:

Անդրադառնալով Քարին տակի քարանձավի պեղման աշխատանքներից ստացված արդյունքներին՝ Լ. Եպիսկոպոսյանը նշում է, որ այնտեղ հայտնաբերված հազարավոր նմուշների ԴՆԹ-ները թույլ են տալիս հաստատելու հայերի բնիկ լինելու հանգամանքը:

«Այս արդյունքները հրապարակվում են արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում և գիտական տեղեկագրերում, որը ոչ միայն ոլորտին առնչվող հայտնագործությունների հանրայնացման խնդիր է լուծում, այլև միաժամանակ պատասխանում է ադրբեջանական կեղծարարություններին»,- նշում է Լ. Եպիսկոպոսյանը:

Իբրև համագործակցության արդյունավետ շարունակություն՝ բանախոսը տարբեր մասնագիտությունների ուսանողների հրավիրեց միանալ առաջիկայում մեկնարկող պեղման աշխատանքներին: