Արցախի պետական համալսարան

IMG a2   IMG a3

IMG a4   IMG a1

Կրթության, գիտության և սպորտի նախարարության հրավերով Արցախում էին Բյուրականի աստղագետներըԳիտահետազոտական  աշխատանքներին  զուգահեռ Բյուրականի աստղադիտարանը  իրականացնում է նաև  մասսայական կրթական ծրագրեր: Նախատեսվում է  այդ ծրագրերում ընդգրկել նաև Արցախի դպրոցականներին ու երիտասարդներին: Արտագնա դասախոսություների  ձևաչափով   նրանք  հանդիպել են նաև  Արցախի մայր բուհի ուսանողների հետ: 

Արտագնա դասախոսությունները Բյուրականի աստղադիտարանի և հայկական  աստղագիտական ընկերության համատեղ նախագիծն է: Արցախի մայր բուհում ուսանողների հետ հանդիպումը նպատակ ունի ուսանողների շրջանում հանրամատչելի ձևով ներկայացնել  աստղադիտարանի մասին տեղեկատվություն, խոսել գիտական կենտրոնի նվաճումներից  և  աստղագիտության ներկայիս խնդիրներից: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ցավով է նշում, որ աստղագիտություն առարկան դարձել է այլընտրանքային, և կանոնավոր դասաժամեր  չեն հատկացված աստղագիտությանը: 9-րդ դասարանում ընդամենը մի բաժին է հատկացված  աստղագիտությանը, այն էլ, ըստ աստղագետի,  շատ հաճախ ուսուցիչները  օգտագործում են  ֆիզիկայի լրացուցիչ պարապմունքների համար: Այդ ամենը հաշվի առնելով բացը փորձում են լրացնել իրենք՝ աստղագետները: Կապը Բյուրականի աստղադիտարանի հետ ամրապնդելու  նպատակով  աստղադիտարանի մասսայական կրթական ծրագրերի  շրջանակում   Արցախի երիտասարդները հնարավորոթյուն կունենան  այցելել  Բյուրական:   Արցախի դպրոցականները  կարող են  մասնակցել  Բյուրականի գիտաճամբարներին: Այն  5-րդ  տարին է, որ  գործում է:  Այցի ընթացքում նախարարի հետ քննարկվել է նաև համալսարանի   աստղադիտակի  տեղափոխման  հարցը:   

Գոհար Ռուստամյան