Արցախի պետական համալսարան

IMG IX8863   IMG IX8844

IMG IX8882   IMG 8877

Ապրիլի 17-ին աշխարհագրության ամբիոնի կողմից կազմակերպվել էր «Աշխարհագրություն-տրամաբանություն-պոեզիա» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին բաժնի առկա և հեռակա համակարգի վեց խմբեր, որոնց մասնագիտական և ընդհանուր պատրաստվածությունը ստուգվեց երեք փուլերի ընթացքում: Այս անգամ աշխարհագետների նախաձեռնությունը տարբերվում էր նրանով, որ հարցերը հնչում էին չափածո, ավելի հստակ՝ մեջբերվում էին հատվածներ հայ և համաշխարհային հեղինակների ստեղծագործություններից՝ առաջադրելով  լրացնել բաց թողնված աշխարհագրական տեղանունը, երևույթը և այլն:

Մրցութային երեք փուլերի արդյունքներով հաղթող ճանաչված թիմը խրախուսվեց պատվոգրով: