Արցախի պետական համալսարան

IMG BN8939   IMG BN8940

IMG BN8943   IMG BN8941

Բնագիտական ֆակուլտետի կենսաբանության ամբիոնը նախաձեռնել էր հերթական միջոցառումը, այս անգամ՝ օլիմպիադայի ձևաչափով:

Կենսաբանություն առարկայից կազմակերպված օլիմպիադային մասնակցում էին բաժնի բոլոր կուրսերի ավելի քան երեք տասնյակ ուսանողներ:

Կենսաբանության ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Ա.Թորոսյանը նկատում է, որ առողջ մրցակցային հարաբերությունների ձևավորումը նպաստում է ուսանողների առաջադիմությանը, ուղղորդում նոր որոնումների:

«Մենք մշտապես ձգտում ենք մոտիվացնել մեր ուսանողներին, նրանց մղել նոր որոնումների, իսկ առարկայական օլիմպիադաներն այն ձևաչափն է, որով լավագույնս են վեր հանվում ուսանողների մասնագիտական գիտելիքների պաշարն ու նրանց ինտելեկտուալ պատրաստվածության մակարդակը»,- նշում է Ա.Թորոսյանը:

Օլիմպիադայի արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Սիմոնյանը, երկրորդ տեղը՝ 3-րդ կուրսի ուսանողուհի Սյունե Ավանեսյանը, երրորդ տեղը՝ 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Օհանջանյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները խրախուսվել են պատվոգրերով և մասնագիտական գրքերով: