Տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ «Ղարաբաղա լյուզու» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որի նախաձեռնողներն էին ֆեյսբուքյան համանուն էջի համակարգողը, Սեյրան Մայիլյանը, Վարդուհի Կիրակոսյանը, Մերի Զաքարյանը և Արմեն Ադամյանը: Մրցույթն իր ձևաչափով նորույթ էր :
Խաղն անց է կացվել 3 փուլով՝ 1-ին փուլը կոչվոմ էր «Նկարներ», որոնց տակ թաքցված էր ասացվածք, 2-րդը` «Դարձվածքներ», 3-րդը` «Բառարան-խաղ»: Խաղին մասնակցեց ֆակուլտետի յուրաքանչյուր մասնագիտությունից ձևավորված մեկական թիմ: Բոլոր 3 թիմերն էլ «Ղարաբաղա լյուզու» թիմի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Խաղի հիմնական նպատակն էր ձևավորել թիմ, որը դպրոցներում նույն ձևաչափով կկազմակերպի խաղ-մրցույթներ:
Սեյրան Մայիլյան