Արցախի պետական համալսարան

IMG 0411h  IMG 0473h

 

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էին ճանաչողական ընթերցումներ` «Նշանավոր օտարերկրացիները` Հայոց ցեղասպանության և թուրքական ոճիրների մասին» թեմայով:

Ընթերցումների ընթացքում, որին մասնակցում էին ուսանողներ բանասիրական ֆալուլտետի բոլոր բաժիններից, 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները ներկայացվեցին օտարազգի հեղինակների անկաշառ վկայություններով և մեկնաբանություններով:

Հատվածներ ընթերցվեցին համաշխարհային այնպիսի ականավոր հեղինակների երկերից, ինչպիսիք են Ֆ.Դոստոևսկին, Ա. Ֆրանսը, Հ. Մորգենթաուն, Է.Վերհառնը, Ռ. Ռոլանը, Ու. Չերչիլը, Ա. Մեյեն, Յո. Լեփսիուսը, Պ. Յավորովը, Ֆ. Նանսենը, Ա. Վեգները, Ս. Գորոդեցկին, Օ. Մանդելշտամը, անդրադարձան նրանց կյանքի և գործունեության` Հայաստանին, հայերին և հայկական հարցին առնչվող դրվագների:

«Ի հեճուկս Օսմանյան կայսրությունից Հայոց ցեղասպանության մեղքը ժառանգած Թուրքիայի, որ միջոցներ և ջանքեր չի խնայում կոծկելու դարի աննախադեպ ոճիրը, օտարազգի հեղինակներն իրենց աշխատություններում մերկացնում են թուրքական հայատյաց քաղաքականությունը: Ուրիշ ով, եթե ոչ ապագա մանկավարժները պիտի անդրադառնային թեմային, դաստիարակվեին անցյալի դասերով, որ նաև սերունդներ կրթեն ու դաստիարակեն»,- ասում է միջոցառման նախաձեռնող Անուշ Դոլուխանյանը:

Հայոց պատմական անցյալը, զուգահեռելով աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակին, ներկաները կարևորեցին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ընթերցումների կազմակերպումը: