Արցախի պետական համալսարան

IMG gf 2  IMG gf

IMG gf3  IMG gf4

Բանասիրական ֆակուլտետի գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնի, գերմաներեն և ֆրանսերեն լեզուների կենտրոնների նախաձեռնությամբ ապրիլի 27-ին ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողների և դասախոսների մասնակցությամբ կայացավ ցերեկույթ՝ նվիրված Արցախյան շարժման 30- ամյակին:

Միջոցառման ընթացքում բանախոսները  ներկայացրել են Արցախյան շարժման մասին պատմական ակնարկ, որն ընդմիջվում էր ուսանողների ասմունքներով ու երգերով: Հանդիսատես ուսանողների կողմից հնչել են կարծիքներ, հեղինակային ստեղծագործություններ: Միջոցառմանը հրավիրված բանաստեղծ, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթում կարևորել է Արցախյան շարժման նշանակությունը հայոց պետականության հզորացման գործում և կոչ արել ուսանողներին բոլոր ծայրահեղ իրավիճակներում չկորցնել այն, ինչ ավանդաբար փոխանցել է մեզ հայոց պատվախնդրությունը: Մասնակից դասախոսները ևս հանդես են եկել ելույթներով` կարևորելով նման միջոցառումների նշանակությունը` որպես ոչ ֆորմալ կրթության ձև: