Ֆրիտյոֆ Նանսեն - 150

31.10

2011

    2011թ. հոկտեմբերի 10-ին լրացավ նորվեգացի գիտնական, բևեռախույզ, օվկիանոսագետ, հասարակական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը:

Արժեվորելով Նանսենի դերը մարդկության կյանքում և ի նշան երախտագիտության մեծ մարդասերի` հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի օգնության համար ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնել է հոբելյանական միջոցառումների ծրագիր` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին, որոնք անց են կացվելու ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը: ԿԿազմակերպվեն գիտաժողով, համերգներ` հայ և նորվեգացի երաժիշտների մասնակցությամբ, իսկ նոյեմբերի 1-ին ԱրՊՀ դահլիճում կկազմակերպվի դասախոսություն. դասախոսներ` Ֆելիքս Բախչինյան, Կաարե Նոստել, ինչպես նաև  Հայաստանի <<Ֆրիտյոֆ Նանսեն>> հիմնադրամի կողմից նկարահանված <<Աշխարհի խիղճը>> ֆիլմի շնորհանդեսը:

888