Արցախի պետական համալսարան

IMG 0809  IMG mm

IMG mm2  IMG mm3

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում օրերս դասընթացներով հանդես է եկել Հայ-Ռուսական համալսարանի կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարիամ Մոմջյանը:

«Զբոսաշրջային գործունեության կազմակերպումը և կարգավորումը Հայաստանում» թեմայով եռօրյա դասընթացների ընթացքում բանախոսն անդրադարձել է ՀՀ կառավարության և լիազոր մարմնի իրավասություններն իրականացնող գործընթացներին, պետական քաղաքականությանը, զբոսաշրջային գործունեության կազմակերպման հիմքերին, զբոսաշրջիկների օրինական շահերի պաշտպանությանն ու անվտանգության ապահովման համակարգին, զբոսաշրջային արտադրանքի մշակմանը, տեխնոլոգիայի ընտրության և շուկայում դրա առաջխաղացմանը և այլն:

Ֆակուլտետի ղեկավարությունն ու ուսանողությունը կարևորում են հայաստանյան գործընկերների ներգրավմամբ դասընթացների կազմակերպումը` նշելով, որ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համադրումը տալիս է ցանկալի արդյունքներ: