Արցախի պետական համալսարան

IMG fh  IMG fh2

IMG fh3  IMG fh4

Մայիսի 4-ին ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, ս.գ.թ. Մանուշակ Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտաճանաչողական ընթերցումներ` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

«Ներդրումներն Արցախում. անցյալը, ներկան և ապագան» թեմայով ընթերցումներով հաշվապահական հաշվառման երրորդ կուրսի ուսանողները ամփոփեցին «Ներդրումների կազմակերպում և ֆինանսներ» դասընթացը`ներկայացնելով Արցախի տնտեսական զարգացման 30-ամյա ուղին:

Դասընթացավար Մ. Մկրտչյանը, ամփոփելով միջոցառումը, նկատում է, որ ընթերցումները միաժամանակ մի քանի նպատակի են ծառայում. «Այսպիսով մենք ամփոփում ենք դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքներն ու հմտությունները, ուսանողների ինքնուրույն ուսումնասիրություններն ու հետազոտության արդյունքները, ինչպես նաև փոխանակվում փորձով»: