Օրերս ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոսները հանդիպում են ունեցել Ստեփանակերտի Վ. Ջահանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչների և հումանիտար հոսքի մի խումբ աշակերտների հետ:
Ամբիոնի պրոֆեսոր Օ. Բաբայանը նախ հանդես է եկել «Գրաբարը և մեր դպրոցը» թեմայով բանախոսությամբ` շեշտադրելով արդի հայերենի լեզվական իրողությունները պայմանավորող և հիմնավորող գրաբարյան իրողություններ, ապա պատասխանել ուսուցիչների և աշակերտների հարցերին:
Ամբիոնի պատասխանատուների և դպրոցի ղեկավարության միջև ձեռք է բերվել փոխայցելությունների և փոխադարձ դասալսումների պայմանավորվածություն, քննարկվել են նաև բուհ-դպրոց համագործակցության նոր ուղղություններ: