ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ

05.05

2018

IMG 1136   IMG 1207

IMG 1175   IMG 1227

ԱրՊՀ մանկավարժություն և մեթոդիկա 3-րդ կուրսի ուսանողները Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան հ. 7 դպրոցում մանկավարժական ակտիվ փորձուսուցման ավարտին կազմակերպեցին հաշվետու միջոցառում` ընդգրկելով տարրական դասարանների շնորհալի աշակերտներին:

Ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, աշակերտներ: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառմանն աշակերտները հանդես են եկել ասմունքով, պարային ու երաժշտական կատարումներով:
Իր ելույթում դպրոցի տնօրեն Ա.Պողոսյանը բարձր է գնահատել ուսանողների գիտելիքներն ու հմտությունները` նշելով. «Դուք ձեր նպատակին հասել եք այսօր: Դա ոչ միայն ձեր` ուսանողներիդ կատարած աշխատանքի արդյունքն է, այլ նաև ձեր ղեկավարների ու դասվարների: Դուք ապացուցեցիք, որ մանկավարժի ձիրք ունեք»:
Փորձուսուցման ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Է.Բաղդասարյանը, կարևորելով նման միջոցառումների նշանակությունը ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, գոհունակություն է հայտնել ուսանողների կատարած աշխատանքից.«Ես հիացած եմ,բառեր չեն գտնում նկարագրելու այն հիացմունքը, որը ապրում եմ հիմա: Մանկավարժի աշխատանքը բարդ ու պատասխանատու աշխատանք է, և դուք կարողացաք փորձուսուցման ընթացքում կատարել այդ աշխատանքը: Նպատակը իրագործված է»:
Հերմինե Հայրումյան, ՄՄ 3-րդ կուրս